‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի երկրորդ շրջանի առաջին` «Բայերի» հետ խաղից առաջ համոզմունք է արտահայտել, որ իր թիմը կարող է առաջին շրջանի հետ համեմատած ավելի լավ խաղալ: Հիշեցնենք, որ մրցաշարի 17-րդ տուրից հետո «Բորուսիան» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
«Մենք լիովին գիտակցում ենք, որ մեզ երկար և բարդ ճանապարհ է սպասվում: Ես դրական եմ տրամադրված. հսկայական աշխատանք ենք կատարել և ավելի լավն ենք դարձել: Այո՛, մեզ մոտ բարդ շրջան է, բայց միևնույն ժամանակ հիանալի ապագա: Այժմ պատրաստ ենք կրկին բարդ մրցակից լինել ցանկացած թիմի համար»,-Կլոպի խոսքը մեջբերել է դորտմունդյան թիմի` Twitter-ի պաշտոնական էջը:
‘