‘Յուրգեն Կլոպ. «Ես չեմ եղել Ստամբուլում, չեմ վարել որեւէ բանակցություն այլ ակումբների հետ»’

872

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է գերմանական թիմը, հերքել է մամուլում շրջանառվող լուրերը: Մասնագետը հայտնել է, որ այժմ իրեն հետաքրքրում է միայն «Բորուսիայի» հաջորդ հանդիպումը:

«Այս օրերին կարիք չկա հավատալու Թվիթերում ինչ-որ հիմարի հրապարակումներին: Ես չեմ եղել Ստամբուլում, չեմ վարել որեւէ բանակցություն այլ ակումբների հետ:

Այժմ ես ցանկանում եմ «Բորուսիայի» իսկական տնային հանդիպման մասնակցել, որը լի է հույզերով: «Վերդերի» հետ խաղը եզրափակչի նման է լինելու, եւ ես ցանկանում եմ, որ ստադիոնը կենդանի լինի»,-նշել է Կլոպը:

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ Կլոպը գլխավորելու է «Ռեալը» կամ «Ֆեներբախչեն»:

Նախորդ հոդվածը‘Չավին հեռանում է «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրուիֆ. « Ես կասկածներ ունեմ, թե «Ռեալի» խաղացողները վերջին հանդիպումներում իրոք ցանկանում էին, որպեսզի թիմակիցները խփեին»’