‘Յուրգեն Կլոպ. «Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը»’

1313

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել հայտարարությամբ: Նա կոչ է արել թիմի երկրպագուներին սուլոցներ չհասցեագրել թիմի ֆուտբոլիստներին, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

«Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը: Ես նույնպես դժգոհ եմ: Սակայն չեմ կարծում, թե երկրպագուների սուլոցները կօգնեն «Բորուսիա»-ին»,- Sport-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բորուսիա»-ի ղեկավարները ողջունում են թիմի երկրպագուների սուլոցները` չբացառելով, որ այն կարող է սթափեցնել ֆուտբոլիստներին:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոյի որդին պատմել է ուժային գործողության գոտում իր ծառայության մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է կալանավայրի բացման արարողությանը’