‘Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլ խփեց (տեսանյութ)’

1705

Ինչպես գիտենք այս շրջանում եվրոպական ակումբների մեծ մասը ընկերական հանդիպումներ է անցկացնում՝ փորձելով մրցաշրջանի առաջ մեկ անգամ ևս ստուգելու ուժերը: 2014-2015թթ. մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Դորտմունդի «Բորուսսիան» ընկերական հանդիպում է անցկացրել  երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» թիմի հետ: Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի, թիմը խուսափել է պարտությունից:

Այս գոլը և Մխիթարյանի խաղը բարձր է գնահատել նաև «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել խաղի և Մխիթարյանի խփած գոլի մասին:

«Առաջին խաղակեսում հիանալի հնարավորություն ունեինք, որը հրաշալի խաղարկվեց, իսկ երկրորդ կեսում ունեցանք ևս մեկ մեծ հնարավորություն, որը ևս լավ խաղարկվեց: Նորմալ կլիներ, եթե հաղթեինք 3:1 հաշվով, սակայն խաղի արդյունքը երկրորդական է: Կան շատ ավելի կարևոր բաներ, որոնց ուղղությամբ այժմ աշխատում ենք: Բացառիկ գոլ էր: Եթե Հենրիխն ընկներ տուգանային հրապարակում, կլիներ մաքուր 11 մետրանոց հարված, սակայն նա չցանկացավ 11 մետրանոց հարված և անձամբ հիանալի գոլ խփեց»,-ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը’