‘Յուրգեն Կլոպ. Մահրեզը կարող է խաղալ Դե Բրույնեի դիրքում’

1921

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ «Մանչեսթեր Սիթին» ունի հավասարազոր փոխարինող վնասվածք ստացած Կեւին Դե Բրույնեին: Բելգիացի կիսապաշտպանը ծնկահոդի վնասվածքի պատճառով խաղադաշտ կվերադառնա ձմռանը:

«Հիմար է նա, ով ֆուտբոլիստի վնասվածքի մասին մտածում է թիմերի շանսերի հավասարվելու տեսանկյունից: Ես Կեւինին մաղթում եմ առողջություն եւ վերադարձ: Ես ցանկանում էի նրա գնել «Բորուսիայում», բայց Մոուրինյոն թույլ չտվեց:

Դե Բրույնեն գերազանց մրցաշրջան է անցկացրել Անգլիայում եւ որոշակի հաջողությունների է հասել աշխարհի առաջնությունում: Հանգստի ժամանակ նա գրեթե չէր ունեցել:

«Մանչեսթեր Սիթիում» նրան կարող են փոխարինել Մահրեզը, Ֆոդենը, Գյունդոգանը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության առաջին շրջանում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն հոկտեմբերի 7-ին՝ 8-րդ տուրում:

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Շարմազանով Էդիկը ձեռից գնում է
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ‘