‘Յուրգեն Կլոպ. «Մենք արժանիորեն վաստակեցինք Սուպերգավաթը»’

868

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի Սուպերգավաթի համար պայքարում «Բավարիային» հաղթելուց հետո գովել և դրվատանքի խոսքեր է ասել իր սաների հասցեին՝ առանձնացնելով այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում էին պաշտպանությունում: Մարզիչը հայտարարել է, որ իր թիը արժանաիորեն է հաղթել: 

«Հաշվի առնելով այն դիրքը, որտեղ այս պահին գտնվում ենք, պետք է ասեմ՝ հիանալի հանդիպում անցկացրինք: Մենք շատ լավ պաշտպանվեցինք: «Բավարիան» չկարողացավ շատ գոլային պահեր ստեղծել: Մենք նրա համար  անհարմար հակառակորդներ էինք: Երկու թիմերն էլ այսоր խաղացին իրենց հնարավորություններից ցածր, ֆուտբոլիստները մի տեսակ հոգնած էին: Բայց սա Սուպերգավաթն էր, և մենք այն նվաճեցինք արժանիորեն»,-«Բորուսիայի» մարզչի խոսքերն է մեջբերոմ մյունխենցիների պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան քաղաքում շունը քաղաքապետ է ընտրվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ «Բորուսիային» որքան հնարավոր է շատ оգուտ բերել»’