‘Յուրգեն Կլոպ. «Մենք կատաղած որսորդներ կդառնանք»’

935

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նույնիսկ մտքով չի անցկացնում հրաժարական տալ, չնայած թիմը Գերմանիայի առաջնությունում անհաջող է հանդես գալիս։

«Ես ոչ մի դեպքում չեմ գործի զգացմունքներին տրվելով։ Իհարկե, ես հարցեր եմ ստանում՝ կապված ակումբում իմ աշխատանքը շարունակելու հավանականության հետ։ Որոշակիորեն ես էլ եմ սխալներ թույլ տվել։ Բայց պետք է ասեմ, որ նաև մինչմրցաշրջանային նախապատրաստությունն էր շատ անհաջող, քանի որ Աշխարհի առաջնությունը փչացրեց ամեն ինչ։ 

Դրան պետք է ավելացնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին։ Ռոյսի, Շահինի և Գյունդոգանի նման ֆուտբոլիստներից ծանր վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո չես կարող համապատասխան խաղ ակնկալել։ Բայց ես համոզված եմ, որ երկրորդ շրջանում մեզ հաղթելը շատ բարդ կլինի։ »,-ասել է Կլոպը, ում թիմը առաջին շրջանի ավարտից հետո 15 միավորով նախավերջին տեղում է։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Քևին Քամպլը կտեղափոխվի «Բորուսիա» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն ընդդեմ Մեսսի. Գոլերի վիճակագրությունը’