‘Յուրգեն Կլոպ. «Մենք հաճախ ենք ստիպված լինում խաղալ ընկերների դեմ, եւ դրանում ոչ մի խնդիր չկա»’

918

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի խաղերի մասին:

«Չեմ կարծում, որ մենք Եվրոպայի լիգայի գլխավոր ֆավորիտն ենք: Սակայն, եթե մենք հաղթենք «Բորուսիային», որը մրցաշարի ուժեղագույն թիմերից է, մեզ կհամարեն ֆավորիտ: Դորտմունդցիների հետ խաղը մեծ մարտահրավեր է, սակայն հուսով եմ, որ դա մարտահրավեր է նրանց համար:

Յուրահատուկ ոչինչ չեմ ակնկալում այս խաղից: Ոչ ոք չի տոնի կամ ուրախանա, երբ ես հայտնվեմ ստադիոնում: Մենք հաճախ ենք ստիպված լինում խաղալ ընկերների դեմ, եւ դրանում ոչ մի խնդիր չկա: Ես իմ թիմին պատրաստում եմ հաղթանակի, ինչի համար այստեղ եմ: Իհարկե, Դորտմունդում կլինի ավելի լավ, քան, օրինակ, Հարավային Կորեայում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild -ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տնօրեն. մրցավարը վնասեց երկու թիմերին էլ’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերին՝ տարվա լավագույն իտալացի մարզիչ’