‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է համարում, որ իր կարիերայի որոշակի փուլում կարող է գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի որևէ ակումբ։
«Իհարկե, մի օր, միգուցե ցանկանամ աշխատել Անգլիայում։ Բայց դա չի նշանակում, որ դրա մասին եմ մտածում։ Այժմ իմ մտքերն ուղղված են «Բորուսիայի» խնդիրները լուծելու, այլ ոչ թե խորհելու իմ ապագայի մասին»,– մարզչի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը։
Հիշեցնենք, որ 47–ամյա մասնագետը դորտմունդյան թիմը գլխավորել է 2008 թվականին: Այդ ընթացքում «Բորուսիան» երկու անգամ դարձրել է Գերմանիայի չեմպիոն, իսկ 2012-2013թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
‘