‘Յուրգեն Կլոպ. «Շուտով կվերացնենք անընդհատ կրկնվող սխալները» ‘

978

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման արդյունքը:

«Մենք ոչ-ոքի ավարտեցինք հանդիպումը, չնայած կարող էինք նաև հաղթել: Թիմս գոլային բազմաթիվ պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: «Տոտենհեմ»-ի ստեղծած բոլոր պահերը կապված էին բացառապես այն փաստի հետ, որ մենք մրցակցին թույլ էինք տալիս վերահսկել գնդակը:

Տղաների խաղում դրական տեղաշարժ նկատեցի: Սակայն դարձյալ կրկնեցինք նույն սխալները: Շուտով կվերացնենք անընդհատ կրկնվող սխալները»,- Mirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն աշխատանքի առաջարկ է ստացել Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայից’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Փառք ու պատիվ Հայ Զինվորին»’