‘Յուրգեն Կլոպ. «Ռոյսն ու Հումելսը կմնան «Բորուսիայում»»’

716

 Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահեցրել է, որ ակումբի խաղացողներ կիսապաշտպան Մարկո Ռոյսը և պաշտպան Մատս Հումլեսը այս ամառ չեն լքի թիմը:  Ռոյսին համարում են  «Բավարիա» ակումբի թեկնածու, որտեղ այս տարի «Բորուսիայից» տեղափոխվել են Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին: Հումելսին իր ակումբի կազմում է ուզում տեսնել «Մանչեսթր Յունայթեդը»:

– Մարկո Ռոյսը և Մատս Հումելսը  նոր խաղաշրջանում կմնան «Բորուսիայում»,-Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում  Sky.de-ն: – Չկա ոչ մի պատճառ, որ նրանցից մեկը հեռանա: Ինչի՞ համար: Մատսը «Մանչեստր Յունայթեդում» 20 միլիոնով: Այդ գնով թող մոռանան այդ մասին:

Նախորդ հոդվածը‘ԵՄ ողջունել է Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը վերսկսելու Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘ Չավին հնարավոր է մնա «Բարսելոնա»-ում’