‘Յուրգեն Կլոպ. 6 տարին ֆուտբոլում մարդկային կյանքի 60 տարի է’

1792

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հետ պայմանագրի երկարաձգումը:

«Նոր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նման է 11 մետրանոցի: Հիմա անհրաժեշտ է սկսած գործս հասցնել ավարտին: Վեց տարին շատ է ֆուտբոլային չափանիշով՝ մարդկային կյանքի 60 տարին է: Զարմացա, երբ առաջարկեցին երկարաձգել պայմանագիրը: Բայց «Լիվերպուլում» ես ինձ լավ եմ զգում: Այժմ բոլորս երջանիկ ենք»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է skysports- ը:

49-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ը: Կլոպը «Լիվերպուլում» է 2015թ. հոկտեմբերից:

Նախորդ հոդվածը‘Կապելո. Պորտուգալիայի հավաքականն ավելի լավ վիճակում է, քան Ֆրանսիան’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. ՈւԵՖԱ-ի եկամուտը՝ 1,93 միլիարդ եվրո’