‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղի արդյունքը (1:1):
-99 տոկոս թիմերի համար հյուրընկալվելիս «Տոտենհեմի» հետ ոչ-ոքի խաղալը լավ արդյունք կլիներ: Բայց այսօր այլ խաղ էր:
Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք ուժեղ մրցակցի դեմ: Բայց առաջին իսկ սխալը գոլի հանգեցրեց մեր դարպասին, որն արդարացի չէ:
«Լիվերպուլը» ցույց տվեց, որ կարող է լավ տեսք ունենալ: Մենք ֆուտբոլ էինք խաղում և լավ էինք պաշտպանվում: Հիմա ինձ մոտ այնքան էլ լավ զգացողություններ չէն,- Կլոպպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
‘