‘Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին’

1491

Անգլիայում շատ են հանդիպումները, չկա դադար, շատ են մրցաշարերը, Boxing day-ն էլ թույլ չի տալիս հանգստանալ նաեւ տոներին, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Հագեցած խաղացանկն այն ուղին չէ, որը բերում է հաջողության: Շատերը կարծում են, որ Հոջսոնը հավաքականի հետ պետք է նվաճի տիտղոսներ, քանի որ Անգլիայում իսկապես կան լավ կադրեր:

Բայց նրանք ամբողջ տարվա ընթացքում չեն ունենում ընդմիջում, իսկ մյուսները հանգստանում են: Իհարկե, այս պայմաններում էլ հնարավոր է հաջողություն, բայց շատ բարդ կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերում էdailymail  ը:

Անգլիայի առաջնության առաջիկա տուրերը տեղի կունենան դեկտեմբերի 26-ին, 28-30-ին, հունվարի 2-3-ին:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանն ու «Բորուսիան» մոտ են պայմանագրի երկարաձգմանը’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. «Երեւի էլի բուռն հույզեր կունենամ»’