‘Յուրգեն Կոլեր. «Բորուսիան» ֆավորիտ է «Յուվենտուսի» հետ խաղում’

544

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Յուրգեն Կոլերը կարծում է, որ գերմանական ակումբը ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» հետ դիմակայությունում:

«Այժմ «Բորուսիայի» համար գլխավորը Բունդեսլիգան է, սակայն Չեմպիոնների լիգայում Յուրգեն Կլոպի թիմը կփորձի հնարավորինս առաջ գնալ: «Յուվենտուսը» լավ  ակումբ է, սակայն նրան չի հերիքում նախկին փառքը: Իտալիայի առաջնությունը թուլացել է: Թուրինյան ակումբի հետ դիմակայությունում «Բորուսիան» ֆավորիտ է»,- Կոլերի խոսքը փոխանցում էKicker-ը:

«Յուվենտուս» — «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել պայքարը ռուսաստանյան լրտեսների դեմ’
Հաջորդ հոդվածը‘ Բուֆոն. ««Բորուսիան» լավագույններից է և կարող է հաղթել ցանկացած մրցակցի»’