‘
Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Յուրգեն Կոլերը խոսել է թիմերի միջև հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Վստահ եմ, որ «Բորուսիան» դուրս կգա քառորդ եզրափակիչ: Հնարավոր է, որ «Յուվենտուսը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն այդ թիմը շատ թույլ կողմեր ունի: Բուֆոնը ժամանակին արտակարգ դարպասապահ էր, սակայն այժմ նա սխալվում է: «Յուվենտուսը» թույլ է պաշտպանվում:
Առաջին հանդիպման արդյունքը շատ վտանգավոր է թուրինցիների համար: Ռոյսի եւ Օբամեյանգի պես ֆուտբոլիստները կարող են գոլ ստեղծել ոչնչից: Կարծում եմ՝ դորտմունդցիները երեք գոլ կխփեն եւ կհաղթեն 3:1 հաշվով»,- Կոլերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
‘