‘Յուրիկ Վարդանյանին և Հասմիկ Պողոսյանին «կարտաքսեն» Գյումրի. Մամուլ’

1121

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ։ Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների «նստավայրը» լինելու է Գյումրի քաղաքը։

«Մեր տեղեկություններով՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախեւառաջ ՀՀ մշակույթի նախարարության համար։ Սակայն փնտրտուքը դեռ արդյունք չի տվել։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե երբ է նախատեսված նախարարությունների տեղափոխությունը։ Ըստ Բերբերյանի՝ ժամկետներ դեռ հայտնի չեն»,- գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կառավարության շենքից թաքունի մեջ հետևել է բողոքի ակցիային. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եթե Օբաման մինչ օրս ցանկություն չի հայտնել Գյումրի այցելելու, ինքն է տուժել. Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար. Մամուլ’