‘Յուրիկ Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման’

785

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգություն, և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ից 12-ը Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Նշենք, որ դատախազը Դավիթ Վարդանյանի համար դատարանից խնդրել էր չորս ու կես տարվա ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի եւ Լեհասաստանի նախագահները միասին հիշատակել են Երկրորդ համաշխարհայինի մեկնարկը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի համար դատապարտված քաղաքացու առողջությունը վտանգված է–«Փաստինֆո»’