‘Յուրի Վարդանյանը ստել է կառավարության նիստում.Մամուլ’

1747

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը սպառնում է վերածվել լուրջ սկանդալի, ինչի արդյունքում, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա:

Բանն այն է, որ կառավարության հունիսի 6-ի նիստում նա հայտարարել էր, «թե Էլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (կա նաև նիստի ժամանակ այդ խոսքերի տեսագրությունը), բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել: Ասել է թե՝ Յուրի Վարդանյանը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հավանական է, որ առաջիկայում սպորտի նախարարին նկատողություն հայտարարեն: Թերթը նշում է, որ կառավարության վերջին նիստին Յուրի Վարդանյանը չի մասնակցել. նրա փոխարեն գնացել է տեղակալը՝ Արսեն Քարամյանը:

Նախորդ հոդվածը‘Չեխովի անվան դպրոցի ուսուցիչը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խիստ ուշագրավ փաստ ՀՀԿ-ի անցյալից. Մամուլ’