‘Յուրի Վարդանյանը Վրաստանի ԱԳ նախարարին է նվիրել ինքն իրեն. Ժողովուրդ’

1593

«Ժողովուրդ» օրաթերթը ոշագրավ տեղեկություն է հաղորդում Վրաստանում ՀՀ դեսպան, նախկին ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումից: Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, Վարդանյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել:

«Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելիս: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»,-գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Նախորդ հոդվածը‘Բագրատունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել’
Հաջորդ հոդվածը‘Կոստյո՞ւմն է, որ մենթին պիտի դարձնի ոստիկան. Ֆոտոշարք’