‘
«ՉԻ» տեղեկություններով՝ մոտակա օրերին ակցիաներ են սկսվելու ընդդեմ «Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիսի»։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ակցիայի հեղինակները ընկերությունից ճշտել են՝ արղյո՞ք վարորդը կարող Է վճարել մի քանի ամսվա համար, և իր մեքենան ամիսներ շարունակ կայանած թողնել ավտոկանգառում։ Ընկերությունից դրական պատասխան են տվել, ինչից հետո ակցիան նախաձեռնողները բոյկոտի բավականին յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Վերջիններս որոշել են գնալ գյուղերից և մարզերից հին չգործող ավտոմեքենաներ հավաքել և բերել ու դրանք կայանել Երևանի փոքր կենտրոնում։ Այդպիսով՝ նրանք պատրաստվում են «զբաղեցնել» Երևանի կենտրոնական փողոցների ավտոկանգառների մեծամասնությունը, իսկ այն երևանցիները, որոնք մուծած կլինեն գումարները և չեն գտնի ազատ ավտոկանգառներ՝ ստիպված կլինեն դժգոհության ալիք բարձրացնել»,– գրում է թերթը։
‘