Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, 36-ամյա գերմանացի Յուլիան Նագելսմանի թեկնածությունը, հաղորդում է գերմանական Bild-ը։
Սեպտեմբերի 9-ին Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում կրած 1:4 հաշվով պարտությունից հետո DFB-ն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկին։ Նախորդ 6 խաղերում Բունդեսթիմը 4 պարտություն է կրել, 1 խաղ ավարտել ոչ ոքի, տարել 1 հաղթանակ։
Սեպտեմբերի 12-ին աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում Գերմանիայի հավաքականը կղեկավարի Բունդեսթիմի մարզական տնօրեն, 63-ամյա գերմանացի Ռուդի Ֆյոլերը, որը ազգային թիմը գլխավորել է 2000-2004 թվականներին՝ դառնալով 2022թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն։