Նադալի մասնակցությունն Ուիմբլդոնի մրցաշարին հարցականի տակ է

461

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո դեռ հենակներով է քայլում։ Այդ մասին ասել է 36-ամյա իսպանացի թենիսիստի բժիշկը։ Նադալի մասնակցությունը Ուիմբլդոնի մրցաշարին կախված է բուժումների արդյունավետությունից։

«Եթե ռադիոալիքային թերապիան արդյունք տա, Նադալը լավ մարզավիճակում կժամանի Լոնդոն։ 4 օր հետո նա առանց հենակների կսկսի մարզումները»,- Նադալի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ էլ Նադալը անցել էր ոտքի բորբոքված նյարդերի ռադիոալիքային ճառագայթման թերապիա եւ «Ռոլան Գարոսում» խաղում էր ցավազրկող ներարկումների ազդեցության տակ։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Նախորդ հոդվածը«Ուկրաինային անհապաղ տալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ»
Հաջորդ հոդվածըՆիդեռլանդներում բացահայտել են ГРУ-ի անլեգալի