‘
Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ԱՄՆ-ում ընթացող թենիսի Բաց առաջնության առաջին շրջանում ուժեղ է գտնվել սերբ Դուշան Լայովիչից՝ 7/6(6), 6/2, 6,2:
2 ժամ 17 րոպե տևած խաղում Ռաֆայելը կատարել է 6 բրեյք-փոինթ՝ թույլ տալով 5 կրկնակի սխալ: Դուշանը դարձել է մեկ էյսի և երկու բրեյքի հեղինակ:
Մրցող թենիսիստների միջև անձնական հաշիվը դարձել է 2:0՝ հօգուտ իսպանացու: US Open-ի երկրորդ շրջանում Նադալը կմրցի ճապոնացի Տարո Դանիելի հետ, ով հաղթել էր ամերիկացի Տոմի Պոլին:
‘