‘
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Մադրիդի «Ռեալի» երկրպագու է, կարծում է, որ Կարլո Անչելոտիի սաները չեն կորցրել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ Մադրիդցիները արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել են «Յուվենտուսին»։
«Իհարկե, սա լավագույն արդյունքը չէ, բայց և ամենավատը չէ։ Այնպես որ, հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռ լուծված չէ։ Ես, ինչպես միշտ, երկրպագելու եմ «Ռեալին»»,-ասել է Նադալը «Marca»-ին։
«Արքայական ակումբը» պատասխան խաղում «Յուվենտուսին» կհյուրընկալի մայիսի 13-ին։
‘