‘Նազարբաեւ. ԵԱՏՄ-ը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին’

956

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք բանակցությունների շրջանակներում նախատեսվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը:

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացած՝ Ուկրաինա-Մաքսային միության երկրներ-Եվրամիություն բանակցություններից հետո ղազախական լրատվամիջոցներին հայտարարել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ փոփոխել են ԵԱՏՄ անդամակցության ժամկետները: Նախ, հայտարարվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի տնտեսական միության հիմնադիր անդամ կարող է դառնալ մայիսին, այնուհետեւ այդ ժամկետը տեղափոխվեց մինչեւ հուլիսի 1-ը: 

Նախորդ հոդվածը‘Պաղեստինցիները տոնում են զինադադարը Գազայի հատվածում’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ է հայտնաբերվել’