‘Նազարբաևը խոստովանել է, որ մտադիր չի եղել արտահերթ ընտրություններ անցկացնել’

1011

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մտադրությունչի ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Այդ մասին նա հայտարարել է Կանանց միջազգային օրվա նախօրեին նշանավոր ղազախ կանանց հետ ավանդական հանդիպմանը:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը հիմնականում կանայք են պաշտպանել: Ճիշտն ասած՝ իմ պլանները բոլորովին այլ էին: Ես արդեն երկար տարիներ ղեկավարում եմ Ղազախստանը, կանգնած եմ անկախության ակունքներում: Գուցե արդեն ժամանա՞կն է փոխել դեկորները՝ ինչպես թատրոնում են ասում: Ես մտածում եմ դրա մասին»,- ասել է Նազարբաևը:

Փետրվարի 25-ին Նազարբաևը ստորագրել է այս տարվա ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրամանը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Պեկինը դեռ չի կողմնորոշվել՝ ում հրավիրի Հաղթանակի շքերթին’