‘Նազարբաևը հաղթանակի համար ներողություն է խնդրել «սուպերդեմոկրատական երկրներից»’

1417

‘

Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներողություն է խնդրել ընտրություններում իր օգտին տրված քվեների բարձր տոկոսի համար, փոխանցել է Tengrinews.kz-ն:

«Մենք ապրում ենք բաց հասարակություններում, քննադատություն կլինի անպայման: Ես քիչ առաջ հանդիպել եմ շատ երկրների դիտորդների, կոնգրեսականների, պատգամավորների հետ: Նրանք նույնպես լավն էին ընդգծում: Ես ասացի, որ ներողություն եմ խնդրում, որ սուպերդեմոկրատական երկրների համար այդ թվերն անընդունելի են՝ 95 % մասնակցություն, ավելի քան 97% քվե՝ իմ օգտին: Բայց ես ոչինչ չեմ կարող անել: Եթե ես միջամտեի, այդ դեպքում ոչ ժողովրդավար կլինեի»,- նշել է Նազարբաևը: Փոխանցում է gazeta.ru-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Ռուսաստանի նախագահը հիասթափեցրել է Անկարային’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Սավչենկոն կտեղափոխվի քաղաքային հիվանդանոց’