Նազարբաևը հայտարարել է, որ իր ազգականները չպետք է օրենքից թաքնվեն

711

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով՝ իր ազգականները պետք է պատասխանատվություն կրեն ապօրինի գործողությունների համար, եթե դատարանը հաստատի նրանց մեղքը։

«Տարիներ շարունակ մենք Ղազախստանում իրավական պետություն ենք կառուցում։ Դրա հիմնարար սկզբունքն այն է, որ օրենքը հավասար է բոլորի համար։ Եթե իմ ազգականներից որևէ մեկը իմ թիկունքում օգտվել է իմ անունից՝ օրենքը խախտելու համար, ապա նա պետք է պատասխանատվություն կրի։ Մեղքը պետք է ապացուցվի դատական կարգով։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի օրինական պաշտպանության իրավունք ունի»,- հարցազրույցի ընթացքում ասել է Նազարբաևը։

Ղազախստանի առաջին նախագահը հիշեցրել է Ռահատ Ալիևի հետ կապված պատմությունը․ «Նա իմ դստեր ամուսինն էր։ Փաստորեն՝ իմ որդին էր, իմ թոռների հայրը։ Բայց այդ ամենը հիմք չդարձավ, որ պետությունը աչք փակի նրա հակաօրինական գործողությունների վրա։ Նա դատապարտվեց ղազախական օրենսդրությամբ, բայց հասցրեց թաքնվել, և մնացած ամբողջ կյանքում թաքնվեց»,- ասել է Նազարբաևը։

Հ․Գ․ Ռահատ Ալիևին, որը նախագահ Նազարբաևի հետ տարաձայնություններից  և դատարանի կողմից հեռակա 20 տարով ազատազրկման դատապարտվելուց հետո ապաստանել էր Ավստրիայում, կախված էին գտել բանտի մենախցում 2015 թ․ փետրվարին` այն դատավարությունից առաջ, որում նա խոստացել էր անհերքելի ապացույցներ ներկայացնել հսկայածավալ կոռուպցիային եվրոպացի և ղազախստանցի պաշտոնյաների առնչությունների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանը Լոնդոնում․ Մոսկվան Ուկրաինայում միջուկային զենք չի կիրառի
Հաջորդ հոդվածըԹրամփ․ «Ուկրաինայի համար փող կա, դպրոցների համար՝ ոչ»