‘Նազարբաևը ստացել է 97,7% ձայն’

1024

‘

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ստացել է քվեների 97.7 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 95.11 տոկոսը։

Նազարբաևի մրցակիցները՝ 68-ամյա կոմունիստ Թուրգուն Սիզդիկովը և անկուսակցական, Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար 63-ամյա Աբելգազի Քուսաինովը ստացել են համապատասխանաբար 1,6% և 0,7%։ Ըստ վերլուծաբանների՝ երկու թեկնածուների առաջադրումը ձևական բնույթ է կրում, որպեսզի մրցակցության պատրանք ստեղծեն։

74-ամյա Նազարբաևը ղեկավարում է երկիրը ավելի քան 25 տարի: Սա կլինի նրա պաշտոնավարման 5-րդ ժամկետը։

‘

Նախորդ հոդվածը‘Իվանովիչը մտադիր չէ տեղափոխվել «Բավարիա»’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններ Ղազախստանում. Նազարբաևի հաղթանակի հարցում կասկած չկա’