‘Նազարբաևի կուսակիցն առաջարկել է արմատախիլ անել համասեռականությունը’

1038

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Բախիտբեկ Սմագուլը, որն իշխող «Հայրենյաց լույս» կուսակցությունն է ներկայացնում, առաջարկել է ընդունել օրենք, որն «արմատախիլ կանի համասեռական հարաբերությունները»: Որպես օրինակ՝ պատգամավորը թվարկել է այն երկրները, որտեղ նման արգելքներն օրենքի ուժ ունեն՝ Աֆղանստան, Մալայզիա՝ ընդգծելով, որ այդ երկրներում «պետական քաղաքականության մեջ ընտանեկան հարաբերություններն ամենից բարձրն են գնահատվում»: Իր դիրքորոշումը իշխող կուսակցության ներկայացուցիչը հիմնավորել է Ղազախստանի պաշտպանունակության և ժողովրդագրական իրավիճակի հանդեպ մտահոգությամբ:  «Ինչպե՞ս պետք է տարբեր կողմնորոշում ունեցող տղամարդիկ պաշտպանեն մեր երկրի սահմանները, ասացեք խնդրեմ: Ի՞նչ ավանդ պիտի ունենան մեր երկրի ժողովրդագրության ոլորտում»,- հայտարարել է Սմագուլը՝ հավելելով, որ համասեռական հարաբերությունների «քարոզչությունը» վնաս է հասցնում երկրի իմիջին:

Ի դեպ, ԽՍՀՄ քրեական օրենսգրքում տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների համար քրեական պատասխանատվություն էր սահմանված՝ ազատազրկում: Ավելի ուշ այդ հոդվածը հանվեց: Նախկին խորհրդային հանրապետություններից ներկայումս այդ հոդվածը պահպանվել է միայն Ուզբեկստանի քրեական օրենսգրքում. 102 հոդվածի համաձայն՝ «արվամոլության» համար նախատեսվում է ազատազրկում երեք տարի ժամանակով, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Ճնշումների մասին խոսելն ավելորդ է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ասել է, թե կազինոներում չի խաղում. տեսանյութ’