‘Նազարբաևի նախկին փեսային մեռած են գտել’

770

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսային՝ նախկինում դիվանագետ Ռահատ Ալիևին մեռած են գտել Վիեննայի Յոզեֆշտադտ բանտի մենախցում:

Մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է՝ կախվելու միջոցով, հաղորդել են ուղղիչ հաստատության ներկայացուցիչները:

2008 թ. Ռահատ Ալիևը հեռակա կերպով հայրենիքում դատապարտվել էր ընդհանուր առմամբ 40 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու նախապատրաստության և մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցախումբ կազմակերպելու մեղադրանքներով:

Վիեննայի դատարանը 2011 թ. հրաժարվեց Ալիևին արտահանձնել Ղազախստանին:

Ալիևը, որ նախկինում Ղազախստանի դեսպանն էր Ավստրիայում, պնդում էր, որ իր դեմ գործը հարուցվել է քաղաքական նկատառումներով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանում բուռն բանավեճ է ծավալվել «Կառավարման համակարգի ճգնաժամի մասին» նախագծի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վճարումների նոր ժամանակացույց Բիլայնի բջջային կապի բաժանորդների համար ‘