‘Նազարբաև. ԵԱՏՄ-ն Թուրքիայի համար նոր շուկաների ճանապարհ կբացի’

1137

‘

Եվրասիական տնտեսական միությունը Թուրքիայի համար նոր հնարավորություններ կստեղծի, որպեսզի թուրքական  բիզնեսը նոր շուկաներ դուրս գա:

 Այդ մասին հինգշաբթի հայատարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում:

«Ղազախստանը Թուրքիայի միջոցով կարող է դուրս գալ Եվրոպա և Մերձավոր Արևելք: Եվրասիական տնտեսական միությունը ճանապարհ է բացում, որպեսզի թուրքական բիզնեսը դուրս գա նոր շուկաներ»,- ասել է Նազարբաևը մամլո ասուլիսում: Նրա խոսքով՝ երկու երկրները համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Վ. Վարդապետյան. Ռեժիմի արտաքին քաղաքականության միակ նպատակը իշխանության վերարտադրության ապահովումն է’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի քրդերը կրկին օգնություն են խնդրում դաշինքի երկրներից’