‘Նազարբաև. Պետականության փլուզումը նպաստում է ահաբեկչության զարգացմանը’

1100

Այսօր ելույթ ունենալով «Նուր Օտան» կուսակցության համագումարում՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ արտաքին ուժերի կողմից պետականության փլուզումը նպաստում է միջազգային ահաբեկչության զարգացմանը, հատկապես՝ երբ առաջատար պետությունների միջև նկատվում է հակասությունների սրացում:

«Ինչո՞ւ է ծայրահեղականության և ահաբեկչության ալիք բարձրանում մերթ այստեղ, մերթ այնտեղ: Որովհետև այդտեղ փլուզվել, անհետացել է պետությունը: Աֆղանստանում՝ որովհետև մերթ մեկն էր զորքերով մտնում, մերթ մյուսը, և քայքայեցին պետությունը: Այն երկրում, որտեղ կարգուկանոն չկա, բարենպաստ պայմաններ են ստեղծվում ամեն տեսակի բանդիտների ու ահաբեկիչների համար: Նույնը կատարվում է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում. կորել է ներքին կայունությունը, պետությունները փլուզվել են արտաքին միջամտության պատճառով, և այնտեղ ահաբեկիչների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել»,- ասել է Նազարբաևը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օչոան հնարավոր է վերադառնա Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը (ուղիղ)’