‘Նազենի Հովհաննիսյան. Ներողություն եմ խնդրում’

4661

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երկրորդ գրառումն է թողել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ներողություն է խնդրել իր նախորդ գրառման համար: «Անկեղծորեն ներողութուն եմ խնդրում, եթե ակամայից վիրավորել եմ որևէ մեկին, նման միտում չունեի։ Ընդամենն իմ կարծիքն էր և տեսածիս բարձրաձայնումը: Վիրավորելու միտում չկար։ Ինչևէ, ես փակվում եմ իմ լռության մեջ, թողնում ձեզ «բարոյականների» հետ։ 
Հ.Գ. անզոր եմ լրատվամիջոցների շահարկումների դեմ անհավասար պայքարում:
Հ.Գ1 Ներողութունս անկեղծ էր:
Հ.Գ2 Եթե իրոք այդքան խանգարում եմ մեր երկրում ՝գնամ»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը իր առաջին գրառման մեջ անդրադարձել էր Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը ժամանակից շուտ լքող անձանց, որոնց անվանել էր «ոչխարի հոտ», ինչից հետո հարյուրավոր մարդիկ բացասական գնահատականներ պարունակող մեկնաբանություններ էին թողել Հովհաննիսյանի գրառման տակ: 

Նախորդ հոդվածը‘Մեսին այս ռաունդում Ռոնալդուին նոկդաունի ենթարկեց’
Հաջորդ հոդվածը‘Ալ-Քաիդայի առաջնորդը կոչ է անում շարունակել հակաամերիկյան ցույցերը ‘