‘Նաիրա Զոհրաբյանը Հարություն Ղարագյոզյանին՝ վնասով է աշխատում, թող հրաժարվի ‘

927

«Ոորեւէ բախում չկա։ Ես կրկնում եմ՝ ով գտնում է, որ ինքը վնասով է աշխատում, անկախ նրանից, թե ո՞ր կուսակցությունից է, ուրեմն թող հրաժարվի բիզնեսի այդ տեսակից։ Սա ԲՀԿ-ի միանշանակ դիրքորոշումն է»,- այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով կայքի այն հարցին, թե «տրանսպորտի թանկացման դեմ այս պայքարում ԲՀԿ-ն բավականին ակտիվորեն աջակցեց քաղաքացիական հասարակությանը, երիտասարդությանը։ Սակայն, հերթական անգամ ԲՀԿ գործարար թեւից, մասնավորապես գծատեր Հարություն Ղարագյոզյանի կողմից տեսակետ հնչեց, որ 150 դրամ բարձրացումը արդարացված է եւ ինքը 100 դրամի դեպքում վնասով է աշխատելու։ Կարո՞ղ ենք ասել, որ կրկին ԲՀԿ-ում թեւերի բախում կա»։

«Սոցիալական այս ծայրահեղ պայմաններում սակագնի ցանկացած բարձրացում անթույլատրելի է։ Իսկ եթե ոմանք դժգոհ են, կրկնում եմ, անկախ նրանից, թե որ կուսակցությունից են, բիզնեսի տարրական կանոնները հուշում են, որ պիտի հրաժարվեն այդ բիզնեսից։ Ամեն դեպքում, մամուլի այդ հրապարակումից հետո ես զրուցել եմ Հարություն Ղարագյոզյանի հետ եւ բնականաբար, ինքը չի կարող համաձայն չլինել կուսակցության դիրքորոշման հետ, քանզի գիտակցում է, որ այս պայմաններում սակագնի բարձրացումը ծանրացնելու էր ժողովրդի՝ առանց այդ էլ սոցիալական անմխիթար վիճակը»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Միակողմանի թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունենք’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները այցելել են դանակահարված վարորդին’