‘Նաիրա Զոհրաբյանը չի բացառում հետընտրական դաշինքի ստեղծումը’

938

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅ Դաշնակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը կարծիք է հայտնել, թե բոլոր հիմքերը կան, որ ոչ իշխանական ուժերը մայրաքաղաքային ընտրություններից հետո դաշինք կազմեն ու Երեւանում իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը: 

iLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը նույնպես  չբացառեց նման հնարավոր զարգացումը: Ըստ նրա՝ հետընտրական դաշինք հնարավոր է այն ուժերի հետ, որոնց հետ ԲՀԿ-ն կունենա ընդհանուր նպատակներ և ծրագրեր: Զոհրաբյանը շեշտեց, որ  իրենց կուսակցությունը մշտապես կողմ է եղել առավել լայն համախմբման:

«Ցավոք սրտի՝ մինչև ընտրությունները այդ համախմբումը տեղի չունեցավ: Այո՛, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ևս չի բացառում նման զարգացում: Ավելին՝ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական այն ուժերի հետ, որոնց նպատակը երևանցու քվեն տեղ հասցնելն է, մենք նախընտրական այս փուլում պետք է ակտիվորեն համագործակցենք»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԲՀԿ երիտասարդական կառույցը կոչով դիմել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների երիտասարդական կառույցներին՝ ստեղծել միասնական, վերահսկողական շարժում, որը կկարողանա տեղերում շատ օպերատիվ արձագանքնել բոլոր հնարավոր ընտրախախտումներին: 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին ‘
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. ԱԱԾ-ի ու ոստիկանության միավորումը իրատեսական չէ’