‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու’

1649

«Հույս ունեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսք չի լինի, բայց եթե անգամ լինի, ապա նման հույսեր փայփայողներին կրկին խորհուրդ եմ տալիս կարդալ ԱԺ Կանոնակարգ օրենքի 1.1 դրույթը, որտեղ հստակ նշված է, որ հանձնաժողովները ձևավորվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստում»: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելել է, որ  եթե անգամ ԲՀԿ-ում մնա տասը պատգամավոր, կուսակցությունը, միևնույն է, շարունակելու է ունենալ չորս մշտական հանձնաժողով` մինչև այս ԱԺ գումարման ավարտը:

Անդրադառնալով մարտի 5-ին  կայանալիք ԲՀԿ համագումարին՝ պատգամավորը ընդգծել է. «Ուզում եմ նշել, որ կուսակցության համար ամենևին  էլ աննախադեպ չէ համագումարը անցկացնել դռնփակ ֆորմատում: Մեր վերջին` անցած տարի կայացած համագումարը ևս դռնփակ է եղել, և ընդհանրապես, հայաստանյան շատ կուսակցություններ, այդ թվում և Դաշնակցությունը, մշտապես դռնփակ են անցկացնում իրենց համագումարները: ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու, ուստի, այո` նպատակահարմար գտնվեց համագումարն անցկացնել այդ ֆորմատով: Կրկնում եմ` նախորդը ևս եղել է փակ: Բայց համագումարից հետո ես և իմ մեկ-երկու գործընկերներ անպայմանորեն կպատասխանենք լրագրողների հարցերին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսականը վրդովմունք է հայտնել Բաքվի քաղաքականության առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Անկարա. Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցանկանան, ապա ԼՂ հակամարտությունը շատ արագ կկարգավորվի’