‘Նաիրա Զոհրաբյան. Ընտրություններից րոպեներն անց կնիքները օքսիդացել են’

1334

ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունները ընթանում են բազմաթիվ խախտումներով: Այդ մասին Ilur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով, որոշ ընտրատեղամասերում՝ մասնավորապես Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում, կրկին առաջացել է օքսիդացող կնիքների խնդիր: \”Ընտրություններից րոպեներն անց կնիքները օքսիդացել են, ԿԸՀ հաղորդվել է ահազանգ, 1.5 ժամից հետո հնարավոր է դարձել փոխարինել օքսիդացող կնիքները, ակնհայտն են նաև կուտակումներ ընտրատեղամասերում», — ասել է նա՝ նշելով, որ Վանաձորից ստացվել են վարչական ռեսուրս լայնորեն կիրառման մասին հաղորդագրություններ ևս:

«Մասնավորապես \”գազելներով\” մարդկանց բերում են ընտրատեղամասեր, բացահայտորեն իշխանամետ քարոզչություն է կատարվում», — տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավորը: Զոհրաբյանը նշեց, որ ընտրախախտումները կրկնում են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները և ընթանում են նույն սցենարով:

«ԿԸՀ-ն, քաջատեղյակ լինելով առկա տեխնիկական խնդիրներից, ինչու՞ մի քանի օր առաջ չի կարգավորում դրանք: Հաշվի առնելով այն փաստը, որ սեպտմեբրի 23-ին կրկին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ առաջնորդվելով նման գործելաոճով, մենք բախվելու են նույն խնդրին»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում են Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:

Նախորդ հոդվածը‘Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որեւէ այլ բան սպասել չէր էլ կարելի. Նիկոլ Փաշինյան’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում մեծ քանակությամբ գծից հանած երթուղային տաքսիների հոսք է նկատվում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ’