‘Նաիրա Զոհրաբյան. Իլհամ Ալիևի ռասիստական հայտարարությունները համարժեք արձագանք չեն գտնում ԵԱՀԿ ՄԽ կողմից’

750

Առավելագույնը, ինչ կարելի էր ակնկալել Սարգսյան-Պուտին-Ալիև Սոչիի հադիպումից, լարվածության թուլացումն է շփման գծում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով, թե ինչպիսի ցինիկ, անկանխատեսելի և անհուսալի հակառակորդի հետ մենք գործ ունենք, չէր կարելի ինչ-որ բեկում ակնկալել Սոչիում: Մենք բազմիցս համոզվել ենք, որ Իլհամ Ալիևը չի կարողանում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, նա ամեն անգամ կոպտագույնս խախտում է դրանք», — ասել  Զոհրաբյանը, հավելելով, որ իրեն մտահոգում է այլ բան, մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարության` միջնադարյան ինկվիզիցիայի ոգով  գործողություններին միջազգային հանրության արձագանքի բացակայությունը:

Նրա ասելով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առայժմ չեն արձագանքել Իլհամ Ալիևի ֆաշիստական հայտարարություններից և ոչ մեկին, ով սպառնում է «վերացնել Հայաստանը», ոչ էլ 31-ամյա հայ գերուն տանջամահ անելու փաստին: «Ինձ համար անհասկանալի է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու հակումը: Այդ կեղծ դիվանագիտական պարիտետը, «հակամարտության կողմերին» ուղղված միջազգային հանրության անատամ կոչերը գնալով ավելի վտանգավոր են դառնում: Իրավիճակի նկատմամբ հենց այդ անհամարժեք վերաբերմունքն է կապանքից ազատում Իլհամ Ալիևի և նրա զինվորականների ձեռքերը», — նշել է Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Արթուր Չիլինգարովը Դաշնության խորհրդից կտեղափոխվի «Ռոսնեֆտ»’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայանը պատմել է Ստեփանակերտի ակնկալիքների մասին Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից’