‘
Ազատության հրապարակում կայացած ընդդիմության համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ հարթակում կանգնած են արժանապատիվ քաղաքական ուժեր՝ արժանապատիվ առաջնորդներով, որոնց համար պատվի ու արժանապատվության հարց է քաղաքացիների վստահությունը: «Այս ուժերից որեւէ մեկը ձեզ հուսախաբ չի անելու, եւ մենք էլ ուժեղ ենք լինելու միայն ձեզանով:
Հիմա իշխանությունը, որի գնացքը գնացել է, փորձում է սահմանադրական չարեփոխումներ ավանտյուրայի անվան տակ եւս տաս տարի պահել իր իշխանությանը: Թույլ չենք տալու, որովհետեւ Հայաստանը ՀՀ արժանապատիվ քաղաքացունն է: Եւ մենք ձեր աջակցությամբ Հայաստանը վերադարձնելու ենք ՀՀ արժանապատիվ քաղաքացուն: Միասին դեպի հաղթանակ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
‘