‘Նաիրա Զոհրաբյան. Վաղը Տիմոշենկոյի ճակատագիրը սպառնում է նաեւ ՀՀ կառավարությանը. Տեսանյութ’

956

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, գազային համաձայնագրերը որակելով վասալային, այսօր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց՝ գիտի՞ արդյոք վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունները: Զոհրաբյանը նաեւ հիշեցրեց, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտում է հայտնվել իր պետության շահերին հակասող գազային գործարք կնքելու և գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի խորհրդարանից, ժողովրդից թաքցնելու համար: «Այդ համաձայնագիրը չի հիմնվում գործընկերային հարաբերությունների վրա, դա վասալային համաձայնագիր է, որը չի բխում Հայաստանի ու մեր քաղաքացիների շահերից»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Տիմոշենկոյի ճակատագիրը սպառնում է նաեւ ՀՀ կառավարությանը: Արմեն Մովսիսյանն էլ ասաց, թե ինքը լավ գիտի վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունը եւ խնդրեց Զոհրաբյանին ուշադիր կարդալ պայմանագրերը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեն Հայաստանի բյուջեից մեծ է 8 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Գազային համաձայնագրերը պետական դավաճանությանը հավասար գործարքներ են. Տեսանյութ’