‘Նաիրա Զոհրաբյան. Ցանկացած ընտրություն, որտեղ հաղթում է ժողովրդի քվեն, շատ կարևոր է երկրի ապագայի համար ‘

1483

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանն ու բոլոր այն ուժերին, որոնք որոշում ընդունեցին սատարել Արարատի քաղաքապետի ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանին:

Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Արարատի քաղաքապետի ընտրությունների կարևորությանը` հայտարարեց. «Ցանկացած ընտրություն, որտեղ հաղթում է ժողովրդի քվեն, շատ կարևոր է երկրի ապագայի համար` անկախ նրանից, թե հարյուր հոգանոց գյուղական համայք կլինի, թե` համապետական ընտրություններ: Այնտեղ, որտեղ կհաղթի ժողովրդի քվեն, դա կլինի հաղթանակ հանուն Հայաստանի Հանրապետության: Որտեղ կպարտվի ժողովրդի քվեն, կհաղթի ընտրակաշառքը, կհաղթի բիրտ ուժը, հերթական հարված կլինի Հայաստանի Հանրապետության թիկունքին, դե թող մտածեն»:

Հ.Գ. Հիշեցնենք որ «Ժառանգություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն որոշեցին չպաշտպանել թեկնածուներից ոչ մեկին, բայց ընտրատարածքներում շրջայց կատարած iLur.am-ի թղթակցին տեղացիները հայտնել են, որ հանձնաժողովներում Ժառանգության և ՀՅԴ-ի տեղերում նշանակվել են Հանրապետական կուսակցության անդամներ, կամ ՀՀԿ-ի կողմնակիցներ: 

Նախորդ հոդվածը‘Ընտրողը պահանջել է անծանոթ մարդուն հանել իր տան գրանցումից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Ընտրողը որպես հուշ է լուսանկարել քվեաթերթիկը’