‘
Խոսելով այսօր հրապարակված ոչ իշխանական քառյակի 12 պահանջների մասին` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայտարարության մեջ իրենք փորձել են ամրագրել այն լրջագույն խնդիրները, որոնց լուծումը էականորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության վիճակի բարելավմանը: «Մեզ համար կա մեկ գերխնդիր. դա ՀՀ քաղաքացին է, եւ այս խնդիրները առաջ քաշելով` մենք փորձում ենք ձեւավորել լրջագույն խնդիրների այն համախումբը, որոնք հնարավոր է առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում լուծել` իհարկե, քաղաքական կամք ունենալու դեպքում»,- նշեց Զոհրաբյանը:
Մանրամասները` տեսանյութում:
‘