‘«Նաիրիտը» կրկին դուրս կգա բողոքի ցույցի’

881

Վաղը՝ մարտի 3-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները (մեծ մասը՝ արդեն նախկին) կրկին բողոքի ակցիա կկանցկացնեն Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով մարել կուտակված աշխատավարձերի պարտքը: Հիշեցնենք, որ վերջին վճարումը նաիրիտցիներին տրվել է փետրվարի 20-ին՝ մեկ ամսվա աշխատավարձ: Այդուհանդերձ, պետությունը շարունակում է պարտք մնալ միջինը 18-20 ամսվա աշխատավարձ եւ դեռեւս չի սահմանում աշխատավարձերի մարման ժամանակացույց:

Կառավարությունը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է գործարանը վերագործարկելու, աշխատավարձերի պարտքերը մարելու մասին, սակայն այժմ, ըստ էության, սկսվել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ, և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘Նավթամթերքի մանրածախ գները նվազել են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսականը վրդովմունք է հայտնել Բաքվի քաղաքականության առնչությամբ’