‘«Նաիրիտի» աշխատակիցները նստացույց են սկսել Կառավարության շենքի դիմաց’

1308

«Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված աշխատակիցներն այսօր՝ ժամը 11.00–ից կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց:

Ինչպես նախորդ շաբաթ հայտարարել էր նաիրիտցիների կազմակերպական հարցերով աշխատանքային խումբը, այսօր նստացույց են սկսվելու:

Գրեթե 6 ամիս տեւող բողոքի ակցիաները ցանկալի արդյունք չեն տալիս. դեռեւս մարված չեն աշխատավարձերի պարտքերը, եւ անորոշ է մնում գորածարանի հետագա ճակատագիրը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում «Նաիրիտի» գրավադրված գույքի հարցը պետք է լուծվի, իսկ երբ գույքը գրավից հանվի, կհանձնվի ՀՀ կառավարությանը: Նրա հավաստմամբ, դրանից հետո Կառավարությունը մինչեւ տարեվերջ կկարողանա մարել բոլոր պարտքերը:  Կառավարության ներկայացուցիչների հայտնած ժամկտները սակայն, մեկ անգամ չէ, որ խախտվել են:

iLur. am-ի հետ զրույցում «Նաիրիտի» մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը, անդրադառնալով նախարարի հայտարարությանը, ասաց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ են պարտքերի մարումը հետաձգում մինչեւ տարեվերջ, եթե գրավադրված գույքի հարցը լուծվելու է մոտակա օրերի ընթացքում:

Ամեն դեպքում, նրա խոսքով, նաիրիտցիները վստահ են, որ իրենց հարցերի լուծումը Կառավարությունը հերթական անգամ փորձում է հետաձգել անորոշ ժամանակով, ուստի նրանք էլ չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիաները: Ավելին, այսօրվանից նրանք սկսելու են նստացույցի միջոցով եւս իրենց բողոքի ձայնը հասցնել իշխանություններին:

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ընդդիմություն չկա՞’
Հաջորդ հոդվածը‘Պակյաոն պատրաստվում է ավարտել կարիերան’