‘ «Նաիրիտի» խնդիրներն ուսումնասիրելու համար ենթահանձնաժողով կստեղծվի’

1039

Այսօր տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում որոշվել է ստեղծել ենթահանձնաժողով` «Նաիրիտ»  քիմիական գործարանի խնդիրներն ուսումնասիրելու համար: Նախատեսվում է ուսումնասիրել գործարանի սեփականաշնորհման և տևական պարապուրդի հարցը:

Ենթահանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը բխել է ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից: Ուսումնասիրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսը:

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է: Գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են ԱՊՀ միջպետական բանկի վարկի դիմաց, և դրա շուրջ դատական պարզաբանում է ընթանում: Ավելի վաղ գործարանի նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցիների հակաղարաբաղյան սադրանքը “WTM-Excel London-2014 ցուցահանդեսին (Ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում գործադուլ են անում երկաթուղայինները’