‘«Նաիրիտի» խոսնակը հաստատեց աշխատավարձերը վճարելու խոստման իսկությունը ‘

1357

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս «Նաիրիտի» աշխատակիցներին բավականին ուշագրավ տեղեկատվություն են փոխանցել: Գործարանի աշխատակիցներին պաշտոնապես հաղորդվել է, թե մինչեւ տարեվերջ փակվելու է «Նաիրիտի»՝ աշխատավարձների գծով պարտքը: iLur.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» խոսնակ Անուշ Հարությունյանը հաստատեց աշխատավարձների գծով պարտքը մարելու խոստման վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ նաիրիտցիների՝ աշխատավարձների գծով պարտքը մոտ 15 մլն դոլար է կազմում: Ընդ որում՝ թե ինչ միջոցներով է այդ պարտքը փակվելու, չի նշվում:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը բավական հիմնավոր պատճառներով է քննադատել սահմանադրական փոփոխությունները. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Արժեզրկման մեխանիկան’