‘«Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց’

704

ԱԺ քիչ առաջ վերսկսեց իր աշխատանքները և քվեարկության դրեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Այն չընդունվեց ձայների հետեւյալ հարաբերակցությամբ՝ կողմ՝ 44, դեմ՝ 55 եւ 1 ձեռնպահ:

Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնի մի շարք հատվածներում 24 ժամ ջուր չի լինելու’
Հաջորդ հոդվածը‘Նոր ակցիաներ Ուկրաինայում՝ ընդդեմ նոր իշխանությունների կողմից ռուսաց լեզվի դեմ տարվող պայքարի’