‘«Նաիրիտի» հրդեհը մեկուսացվել է, թունավոր արտանետումների վտանգ չկա — ԱԻՆ’

4008

ԱԻՆ-ը թարմացնում է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին տեղեկատվությունը:

Ըստ այդմ, հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

14։ 35 Ժամը 14:00-ի սահմաններում «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Տարածքի բնակիչները հրդեհից առաջ պայթյունի ձայն են լսել։

13։ 15 Սոցիալական ցանցերում ահազանգեր են հնչում Երևանում խոշոր հրդեհի մասին։ Ըստ օգտատերերի՝ հրդեհը կամ «Նաիրիտ» գործարանում է, կամ «Սպայկա»-ում։

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուց $4000 կաշառք է ստացել — ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘1000 եվրո տուգանք՝ Սարդինիայի ափերից ավազ «գողանալու» համար’